Ռուսական օդուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորման դիրքերին

Ռուսական օդուժն այս շաբաթ ավիահարվածների ևս մեկ տարափ է իրականացրել Սիրիայի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ թիրախավորելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման և նրանց աջակիցների դիրքերը:

Ինչպես գրում է Al-Mmasdar News-ը՝ հղում անելով Լաթաքիա նահանգի ղեկավարությանը, ռուսական օդուժը չորեքշաբթի մի շարք հարվածներ է իրականացրել Իդլիբի ուղղությամբ, ինչի արդյունում ջիհադական ապստամբներին պատկանող մի շարք թիրախներ են խոցվել Ջաբալ ալ-Զավիա շրջանում:

Նշվում է, որ այս ավիահարձակումը հաջորդել է մեկ օր առաջ տեղի ունեցած ավիահարվածներին, որոնք իրականացվել են նույն շրջանում:

Աղբյուրի տվյալներով՝ մինչ ռուսական օդուժը երեքշաբթի հարձակում է իրականացրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, թուրքական զորքերին նկատել են հյուսիսային Համա նահանգի դիտակետից հեռանալիս, որն Անկարայի խոշորագույն դիտակետն էր սիրիական նահանգում:

(Visited 1 860 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика