Զոհվել է ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանը

Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19–ին զոհվել է «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ–մանկավարժ Սևակ Մնացականյանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են Սևակի հարազատները։

Կայքի հաղորդմամբ` Սևակը կամավոր ռազմաճակատ էր մեկնել պատերազմի հենց սկզբից՝ իր ֆեյսբուքյան էջում կոչ անելով հայրենակիցներին՝ գոտեպնդվել և պայքարել ազգի գոյության համար։

«Գոտեպնդվե’ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք, մենք կենաց մահու կռվի ենք, ոչ մեկի չի հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ։ Մեր ազգի նվիրյալ տղաները գնում են մարտի, հիշեք նրանց։ Եվրոպան կոչ կանի, Ռուսաստանը, Ամերիկան կփորձի կանգնեցնել պատերազմը, բայց մեր ազգի գոյության համար կյանքեր կտան ազգի նվիրյալ զավակները։ Այս պատերազմում ՊԻՏԻ ազատագրվեն այլ տարածքներ ու վերջակետը դրվի այս 30 ամյա թյուրիմացություն` խաղաղ պատերազմին։ Խոնարհումս Ձեզ առյուծածին մայրեր»,–գրել էր նա։

(Visited 196 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика