ԱՄՆ-ն մտադիր է իր զորքերն ավելի մոտեցնել ՌԴ սահմաններին․ Մոսկվան պատրաստ է պատասխան գործողությունների

ԱՄՆ-ն մտադիր է մեխանիզացված բրիգադ տեղակայել ռուսական սահմանների մոտ ոչ թե ռոտացիոն, այլ մշտական հիմունքներով, նման տարբերակն ուսումնասիրվում է: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը մշտական հիմունքներով ՌԴ սահմանների մոտ ամերիկյան զինվորականների տեղակայման հնարավորության վերաբերյալ եզրահանգման է եկել Լեհաստանի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից, ինչպես նաև Ռումինիայի, Բուլղարիայի և Մերձբալթյան երկրների հետ բանակցություններից հետո, գրում է Военное обозрение-ն:

«Լեհաստանի հետ պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից, ինչպես նաև Ռումինիայի և Բուլղարիայի պաշտպանության նախարարների հետ իմ հանդիպումներից և Բալթյան երկրներից ստացված հաղորդագրություններից հետո իրական հնարավորություն կա երկարատև հիմքով պահպանել 2-րդ հեծելազորային բրիգադը այդ երկրներից որոշների առաջնային դիրքերում»,- հայտարարել է Էսպերը:

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եվրոպական վերաբաշխման շրջանակում մտադիր է զինծառայողների մի մասին տեղափոխել Բուլղարիա, Ռումինիա և Մերձբալթյան շրջան:

Ինչպես բացատրել է Պենտագոնի ներկայացուցիչը, մեկնաբանելով Էսպերի հայտարարությունները, ռազմական գերատեսչությունում ուսումնասիրում են ԱՄՆ Ցամաքային ուժերի Երկրորդ հեծելազորային գնդի վերաբաշխումը Գերմանիայից դեպի Եվրոպայի այլ երկիր՝ Ռուսաստանի սահմաններին մոտ, սակայն այդ հարցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:

Մոսկվայում ուշադրությամբ հետևում են ամերիկյան զորքերի վերաբաշխմանը Եվրոպայում, ռուսական սահմաններին մոտ դրանց հնարավոր տեղակայմանը և ենթադրում են Վաշինգտոնի կողմից Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտի հավանական խախտումը: ՌԴ Պաշտպանության նախարարությունում ավելի վաղ հայտնել էին, որ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժեղացումը պատասխան գործողությունների կհանգեցնի՝ ընդհուպ մինչև ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև բոլոր պայմանավորվածությունների դադարեցում:

(Visited 1 969 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика