Թուրքիայի օդային տարածքով արգելված թռիչքը կայացավ․ հումանիտար օգնությունը Լոս Անջելեսից գալիս է ՀՀ

Քիչ առաջ Լոս Անջելեսից դեպի Հայաստանէ ուղեւորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ քաղաքացիական ավիացիայի (ՔԱԿ) լրատվականից։

Հիշեցնենք՝«Քաթար էյրվեյզ»ավիաընկերության՝ դեպի Հայաստան չվերթը նախատեսվածէր հոկտեմբերի 15-ին,սակայն այնչէր կայացել։ Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով: Թուրքիան, սակայն, խոչընդոտներ էր հարուցել Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռիհամար:ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնելէին՝ԼոսԱնջելես-Երեւան չվերթի չեղարկման մասին ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել:

ՀԺ-ն քաղավիացիայից հետաքրքրվեց, թե արդյոք նո՞ր թռիչքուղով է բեռը տեղափոխվում, թե՞, այնուամենայնիվ, խնդիրը Թուրքիայի հետ կարգավորվել է։Քաղավիացիայի խոսնակը մեր այդ հարցին չպատասխանեց,նշեց, որ դեռեւս նպատակահարմար չէ թռիչքուղու մասին մանրամասներ հրապարակելը։
Ըստ ՔԱԿ-ի՝ ակնկալվում է, որ հումանիտար օգնությունը ժամը 12:50-ին կհասնի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան։

Հիշեցնենք նաեւ,որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությանպետ Տաթեւիկ Ռեւազյանը,անդրադառնալով թռիչքի չեղարկմանը, հայտնել էր, որ հիմքեր ունեն՝ պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը:

«Առաջին անգամ չէ,որ Թուրքիան խոչընդոտում է դեպի Հայաստան բեռնափոխադրումները:Այդ երկիրը դեռեւս պատերազմից առաջ սկսեց խոչընդոտներ ստեղծել՝ ավիաընկերություններից պահանջելով բեռների մանրամասն ցանկը իր օդային տարածքով անցնելիս: Չնայած օդային տարածքի տրամադրումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է,սակայն միջազգային պրակտիկայի համաձայն՝ տվյալներ պահանջում են միայն վտանգավոր բեռների մասին՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար (Չիկագոյի կոնվենցիա, հոդված 5): Այս բեռը, ընդ որում, զննման փուլն անցել էր»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։

Ավելի ուշ քաղավիացիայի կենտրոնը նաեւ տեսանյութեր հրապարակեց, որոնցից մեկում երիտասարդները, Արցախ-Հայաստան գրված ու եռագույնը պատկերված վերնաշապիկները հագին,ի նշան հաջողության ու անփորձանք վայրէջքի՝ ջուր են շփում ինքնաթիռի հետեւից։

(Visited 126 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика