Ուկրաինայում առաջարկել են Արևմուտքին սպառնալ միջուկային զենքով

Եթե Արևմուտքը բավարար չափով չաջակցի Ուկրաինային Ռուսաստանին «հակազդելու» գործում, Կիևը գործընկերներին կսպառնա միջուկային զենքի վերադարձով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար, գեներալ-գնդապետ Իգոր Սմեշկոն, գրում է Известия-ն:

Յութուբյան Ukrlife ալիքի եթերում նախկին պաշտոնյան վստահեցրել է, որ երկիրը բոլոր հնարավորություններն ունի իր միջուկային կարգավիճակը վերականգնելու համար:

«Այժմ կա գիտական պոտենցիալ, մենք ունենք միջուկային կարգավիճակը վերականգնելու տեխնիկական բոլոր հնարավորությունները: Սակայն ես կոչ չեմ անում վերականգնել, այլ հիշեցնել, որ պետք է հարգանքով վերաբերվել ուկրաինացի ժողովրդին… Չէ որ մենք իրապես պաշտպանում ենք արևմտյան աշխարհը, իրապես պաշտպանում ենք դեմոկրատիան, ինչո՞ւ դեմոկրատիան դա չի անում»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Սմեշկոն հայտնել է, որ հենց Ուկրաինան է զգալի ավանդ ունեցել միջուկային զենքի զարգացման հարցում՝ «Աշխարհին Կորոլյով նվիրելով», զինաթափվելու ընթացքում էլ աշխարհին անվտանգության տալով:

Զինվորականի կարծիքով՝ Կիևը «իրավունք ունի աշխարհին հայտնել իր արժանապատվության մասին»:

(Visited 257 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика