Իրանն այսօրվանից կկարողանա զենք վաճառել և գնել այլ երկրներից․ TACC

Իրանում զենքի մատակարարումների, ինչպես նաև այդ երկրից արտահանման էմբարգոյի ժամկետը լրացել է: Այս մասին գրում է ТАСС-ը՝ նշելով, որ այսօր լրացել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ուժի մեջ մտնելու ուղիղ 5 տարին, որը ուղղված էր իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելուն և որի օգտին ընդունվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը:

Նախկինում «ռազմական տանկերի, զրահատանկային մարտական մեքենաների, խոշոր տրամաչափի հրետանային համակարգերի, մարտական ինքնաթիռների, մարտական ուղղաթիռների, ռազմանավերի, հրթիռների կամ հրթիռային համակարգերի օգտագործումը, դրանց ուղղակի կամ անուղղակի մատակարարումը, վաճառքը կամ փոխանցումը Իրանում կամ Իրանին» հնարավոր էր իրականացնել միայն յուրաքանչյուր դեպքի համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից թույլտվություն ունենալու դեպքում:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն նշել էր, որ Իրանն իր արտադրության շնորհիվ ապահովում է երկրի համար անհրաժեշտ սպառազինության 90 տոկոսը և կախում չունի արտերկրից:

Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ կիրակի լրանում է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի ժամկետը, որից հետո Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել:

(Visited 56 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика