Զելենսկին քծնել է Թուրքիային՝ նշելով, որ դրա բանակն ամենահզորներից է և Ուկրաինայի սերունդները երախտապարտ են լինելու Թուրքիային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցից առաջ լրագրողների հետ զրույցում գովասանքի խոսքեր է հղել Թուրքիային՝ շարունակելով թուրքական իշխանություններին քծնելու՝ վերջին տարիների ավանդույթը։

Զելենսկին նշել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը ձևավորվել է հարգանքի ու բարեկամության հիմքով, և Ուկրաինայի սերունդները երախտապարտ են լինելու Թուրքիային. հայտնում է haberturk.com կայքը։

Նախագահ դարձած նախկին կատակերգակը բարձր է գնահատել Թուրքիայի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչումը և նշել, որ թուրքական բանակն աշխարհում ամենահզորներից է, ու տարածաշրջանում ոչինչ չի կարող լուծվել առանց Թուրքիայի։

Նշենք, որ Ուկրաինան համարվում է թուրքական ԱԹՍ–ների խոշոր գնորդներից մեկը, իսկ Թուրքիան սեփական շահերն է հետապնդում Ղրիմում, որը համարվում է թուրքական ծավալապաշտության հետագա թիրախներից մեկը։

(Visited 51 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика