Ֆրանսիայում չեչեն երիտասարդը սպանել է դասի ժամանակ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչուհուն․ տեղի ունեցածը Ֆրանսիայի նախագահն ահաբեկչություն է անվանել

Հոկտեմբերի 16-ին՝ երեկոյան 17:00-ի սահմաններում, Կոնֆլայն-Սենտ-Օնորին քաղաքում՝ դպրոցի հարևանությամբ, հարձակում էր տեղի ունեցել պատմության ուսուցչուհու նկատմամբ. 18-ամյա երիտասարդը, որն, ըստ ԶԼՄ հրապարակումների, ազգությամբ չեչեն է, կտրել է կնոջ կոկորդը:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, հանցագործությունը կատարած երիտասարդը փորձել է վախեցնել ոստիկաններին, սակայն սպանվել է նրանց կողմից արձակված կրակոցից: Նրա ինքնությունը դեռ պարզ չէ:

Հանցագործության հետաքննությունն իրականացվում է Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունում, իսկ ռուս դիվանագետները երկրի իշխանություններին են դիմել՝ երիտասարդի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:

Հետաքննության փոխանցած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 5-ին դպրոցում խոսքի ազատությանը նվիրված կայացած դասերից մեկի ժամանակ սպանված ուսուցչուհին Մուհամմեդ մարգարեի վերաբերյալ ծաղրանկար է ցուցադրել: Դրանից հետո նա իր դասարանում սովորող աշակերտների ծնողներից պարբերաբար տարբեր սպառնալիքներ ստանալ և այդ առնչությամբ բողոքներ է ներկայացրել ոստիկանություն:

Դեպքի վայր մեկնած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ կատարվածը ահաբեկչություն է որակել:

«Սպանված ուսուցչուհին իսլամիստի ահաբեկչության զոհ է դարձել»,- հայտարարել է Մակրոնը՝ շնորհակալություն հայտնելով իրավապահներին՝ ահաբեկչին վճռական գործողություններով չեզոքացնելու համար:

(Visited 40 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика