Հակառակորդը մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հյուսիսային ուղղությամբ այսօր այնքան թեժ չի եղել, որքան նախորդ երկու օրերին։ Որոշ ուղղություններում մարտերը այս պահին էլ շարունակվում են»,- նշեց նա:

Հովհաննիսյանի խոսքով` հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում։

«Կիրառվել են օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

(Visited 583 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика