ԵՄ-ի դռներն ավելի ամուր են փակվում Թուրքիայի առջև․ Հայաստանի Հանրապետություն

ԵՄ-ի դռներն ավելի ամուր են փակվում Թուրքիայի առջև. «Հայաստանի Հանրապետություն»

«Ավստրիայի Ազգային խորհուրդը՝ խորհրդարանը, հոկտեմբերի 14-ին միաձայն ընդունեց Արցախում թուրքական ռազմական միջամտությունը և Թուրքիայի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը դատապարտող բանաձև։

Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի կարևորության և հայ-ավստրիական հարաբերությունների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։

«Ավստրիացի պատգամավորներն այս անգամ թիրախավորված քննադատեցին Թուրքիայի կողմից զենքի մատակարարումը և պատերազմական գործողությունների հրահրումը, հակամարտող կողմերին կոչ արեցին վերադառնալ հրադադարին և պատրաստակամություն հայտնեցին Վիեննայում պլատֆորմ տրամադրել բանակցությունների համար։ Այն հանգամանքը, որ միջազգային հարաբերություններում կարևոր դերակատարում և չեզոք երկրի կարգավիճակ ունեցող Ավստրիան է հանդես գալիս հստակ դիրքորոշմամբ՝ փոխում է նաև միջազգային հանրության կարծիքը՝ ծանր կացության մեջ դնելով Թուրքիային»,- ասել է նա»,-գրում է թերթը:

(Visited 53 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика