Կորոնավիրուսի հաստատման 1465 նոր դեպք․ վարակվածների թիվը հասավ 61460-ի

Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1465 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61 460-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1056 է:

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք։ Հոկտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 314 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1388-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 422 է, ընդհանուր առողջացածներինը՝ 47541 փաստացի բուժվողներինը՝ 13919: Մեկ օրում արվել է 4005 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 340116 թեստ:

(Visited 19 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика