Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը․ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Լազարյան ակումբի» պաշտոնական կայքէջում գրել է. «Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և սա է պատճառներից մեկը, որ ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան: Եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցը, ըստ իս, դժվար թե լուծվի ռազմական գործողությունների ընթացքում:

Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստանում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է: Բայց ես խորհուրդ չէի տա այս քայլին ներկայումս գնալ, քանի որ դա միայն կխթանի լարվածությունը և լրացուցիչ առիթ կդառնա Ադրբեջանի ու Թուրքիայի համար և ինչը, անշուշտ, նրանց նոր դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական հարձակողական գործողությունների առիթ կդառնա:

Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը, այստեղ շատ բան կախված է այդ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններից: Պատրա՞ստ են նրանք, առանց Հայաստանի կողմից ճանաչման, ճանաչել Արցախը, թե՞ ոչ: Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազմական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչող երկիրը հեռու է տարածաշրջանից և հնարավորություն չունի իսկապես օգնելու հայկական կողմին:

Մի խոսքով՝ ես շատ զուսպ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության անհապաղ ճանաչման գաղափարին: Հնարավոր է և, հավանաբար, անհրաժեշտ է խոսել այդ մասին, ձգտել դրան՝ փնտրելով արդարություն: Բայց այս պայքարում հաջողության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման արդյունքում»,-հավելել է Զատուլինը:

(Visited 23 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика