Անձն ուրացած պետք ա կռվենք ու հաղթենք․ առաջնագծի դիրքի ավագ՝ Արթուր Համբարձումյան

Հենց զինվորական համազգեստ հագա, հայտնվեցի ամենաբարձրում: Հիմա ոչ թե վերելք է, այլ տարածքի ընդլայնում հորիզոնական տիրույթում: Այսօր դիրքի ավագ եմ, վաղը մեծ զորք կունենամ: Հետո ավելի մեծ… սահմանին, լեռան վրա լեռ կբարձրանա՝ մեծ ու ուժեղ զորք: Երկիրը իր զինվորի սիրուց կծաղկի:

Սա հյուսիսարևելյան սահմանի դիրքերից մեկի դիրքի ավագ Արթուր Համբարձումյանի խոսքերն են: Ժամկետային զինծառայությունը ավարտելուց հետո նա չի հեռացել բանակից եւ անցել է պայմանագրային ծառայության:

Պայմանագրային զինծառայողը, երբ լսում է իր մանկություն բառը, անմիջապես հիշում է մի դեպք, որը ճակատագրական է եղել իր համար: «Երկու տարեկան էի, բակում խաղալիս մեր աքլորը հարձակվեց վրաս ու սկսեց կտցահարել: Մոտակայքում հակառակի պես ոչ ոք չկար, ոչ ոք չէր լսում ճիչերս: Երբ ինձ ազատեցին աքլորի ճանկերից,արդեն ուշ էր:Ես կորցրել էի խոսելու ունակությունը, լեզուս կապվել էր:Մերոնք ինձ որ բժշկի մոտ ասես չտարան, բայց օգուտ չեղավ:Մինչեւ յոթերորդ դասարան: Յոթերորդ դասարանում միանգամից լեզուս բացվեց:Իմ տարերքը ԱԿՍ ավտոմատն է,ես գերազանց եմ կրակում,բայց ՌՊԿ գնդացիրն էլ վատը չէր, ու հետզհետե սկսեցի սիրել զենքս: Մեր դիրքը նույնպես որոշ ժամանակ անց դարձավ սիրելի ու հարազատ:

ArmLur.am-ը զրուցել է Արթուր Համբարձումյանի հետ, ով այս պահին առաջնագծում է եւ վստահեցնում է, որ հաղթանակը մերն է լինելու:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

(Visited 22 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика