Կորոնավիրուսի հաստատման 735 նոր դեպք․ վարակվածների թիվը հասավ 57566-ի

Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 735 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57 566-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1032 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 308 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1340-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 427 է, ընդհանուր առողջացածներինը՝ 46318, փաստացի բուժվողներինը՝ 9908 (մեկ օրում ավելացել է 310-ով): Մեկ օրում արվել է 2114թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 329277 թեստ:

(Visited 15 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика