Տրամադրությանդ բանալին քեզ մոտ պահիր և ոչ մեկին մի տուր

Մենք բոլորս օրվա ընթացքում ունենում ենք տրամադրության անկումներ այն էլ բազմաթիվ: Իսկ ինչո՞ւ, ի՞նչն է պատաճառը մեր տրամադրության փոփոխության:

Մենք երբեք չենք մտածում այդ մասին: Իսկ ինչպե՞ս կարող ենք վերջ տալ դրան եթե չգիտենք առաջացման պատճառները: Ինչպե՞ս կարող է բժիշկը բուժել հիվանդին, եթե չիմանա ինչ հիվանդությամբ է տառապում հաճախորդը:

Իսկ երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ ձեր տրամադրությունը ունի բանալի, ու դուք այն ում պատահի տալիս եք ու այդպիսով ցանկացածին հնարավորություն ընձեռում ազդել ձեր տրամադրության վրա:

Միգուցե ժամանա՞կն է, այդ բանալին պահել ձեզ մոտ:

Արթնանում եք բարձր տրամադրությամբ, վերցնում հեռախոսը և վերջ, թե՛ ձեր տրամադրությունը, թե՛ օրը փչացավ: Ինչո՞ւ: Դրա համար կարող է լինել ամենատարբեր պատճառներ՝ համացանցում վատ նորություններից սկսած մինչև օրվա վճարումների ծանուցումներ, ոչ հաճելի հեռախոսազանգ կամ նամակ․․․, ու այս շարքը անվերջ կարելի է թվել:

Իսկ եթե մեր տրամադրության բանալին լինի միայն մեր ձեռքերում, ապա ոչինչ չի փոխի մեր տրամադրությունը, և մեր օրը կանցնի լիարժեք ու հաճելի:

Ոչ ոքի մի վստահեք ձեր տրամադրության բանալին, քանի որ բարձր տրամադրությունից շատ բան է կախված:

(Visited 16 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика