Ինչ բարդություններ կարող է առաջացնել Covid-19-ը հղիության ժամանակ

Հղի կանայք, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, վաղաժամ ծննդաբերության ավելի մեծ վտանգի են ենթարկված: Այս մասին նախազգուշացնում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների փորձագետները:

Ինչպես հայտնում է WebMD-ը, այս շաբաթ հիվանդության եւ մահացության մասին գերատեսչության շաբաթական զեկույցում հրապարակված տեղեկատվության համաձայն, մասնագետները վերլուծել են 598 հղի կանանց վիճակը, որոնց COVID-19- ով հոսպիտալացրել են մարտ-օգոստոս ամիսներին:

445 կին ողջ երեխա է լույս աշխարհ բերել, ընդ որում՝ 12,6% դեպքերում ծննդաբերությունը տեղի է ունեցել վաղաժամ (մինչեւ 37 շաբաթական): Պարզվում է, որ կորոնավիրուսով վարակված կանանց մոտ վաղաժամ ծննդաբերությունները 25%-ով ավելի հաճախ են լինում, քան այս հիվանդությունը չունեցող կանանց մոտ: Վաղաժամ ծնունդները, որոնք ավարտվել են ողջ երեխայի ծնունդով, 23,1% դեպքերում գրանցվել են վարակի ախտանիշներ ունեցող կանանց մոտ, իսկ 8%՝ առանց ախտանիշների կանանց մոտ:

Երկու նորածին մահացել է հիվանդանոցում՝ երկուսն էլ ծնվել են ախտանիշներ ունեցող կանանցից, որոնց թոքերի մեխանիկական օդափոխություն է պահանջվել: Այս ընթացքում նաեւ երկու մայրեր մահացել են հիվանդանոցում՝ երկուսն էլ ունեցել են կորոնավիրուսի վարակի ախտանիշներ:

COVID-19-ով տառապող հոսպիտալացված հղի կանանց շրջանում նկատվել են առողջական վիճակի ծանր շեղումներ եւ ծննդաբերության անբարենպաստ ելքեր:

Զեկույցի համաձայն, հղի կանանց մոտ կեսը հոսպիտալացվել է ախտանիշներով: Այս խմբի մեջ 16,2%-ն ընդունվել է վերակենդանացման բաժանմունք, իսկ 8,5%-ին պահանջվել է «թոքերի ինվազիվ մեխանիկական օդափոխություն»: Սրանցից ոչ մեկը տեղի չի ունեցել անախտանիշ պացիենտների խմբում: Բացի այդ, 10 դեպքերում գրանցվել են վիժումներ, մեռելածնություններ եւ թերապեւտիկ աբորտներ:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս անցկացնել COVID-19-ով տառապող մայրերից ծնված երեխաների թեսթավորումներ, մեկուսացնել մայրերին եւ նրանց նորածիններին հիվանդանոցում գտնվող այլ ծննդկաններից եւ միջոցներ ձեռնարկել նորածինների վարակումը կանխելու համար:

(Visited 14 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика