6 բնական յուղ՝ մազերի աճը խթանելու համար

Steptohealth.ru-ն գրում է, որ մի խումբ գործոններ կարող են վատացնել մազերի վիճակը։ Դրանց շարքում են.

  • սխալ սնունդը
  • սթրեսը, արյան վատ շրջանառությունը
  • թթվածնի անբավարարությունը
  • ծակոտիների խցանումը։

Մազերը կարող եք վերականգնել բնական յուղերի օգնությամբ։

Կոկոսի յուղ Կոկոսի յուղն օգտագործվում է մազերը պաշտպանելու, սնուցելու համար։ Այն մազերը պաշտպանում է օգտակար նյութերի կորստից։

Ձիթապտղի յուղ Ձիթապտղի յուղը նյութեր է պարունակում, որոնք ամրացնում են մազերի ֆոլիկուլները։ Այն բազմաթիվ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք խթանում են մազերի աճը, մաշկից հեռացնում են ազատ ռադիկալները, մազերի ֆոլիկուլներն ու մաշկը հագեցնում սննդարար նյութերով։

Գերչակի յուղ Գերչակի յուղը մազաթափության դեմ ամենաարդյունավետ միջոցն է։ Այն հարուստ է գերչակի թթվով և օմեգա-9 ճարպաթթուներով։ Առաջինը խթանում է մազերի աճը, հակասնկային, հակաբակտերիալ հատկություններ ունի, որոնք գլխի մաշկը պաշտպանում են վարակներից։ Օմեգա-9 ճարպաթթուները խոնավեցնում են և սնուցում մազերը, ինչի շնորհիվ դրանք ավելի ամուր, խիտ, հաստ ու փայլուն են դառնում։

Լավանդայի յուղ Լավանդայի յուղն օգտագործվում է սթրեսի, անքնության, դեպրեսիայի դեմ։ Այն արդյունավետ միջոց է տեղային մազաթափության դեպքում։ Յուղն օգնում է խթանել մազերի աճը պարբերական օգտագործման դեպքում։ Այս յուղը նաև հականեխիչ հատկությունների ունի։ Յուղազրկող հատկությունների շնորհիվ այն թույլ է տալիս բուժել գլխամաշկի մի խումբ հիվանդություններ, պայքարել սնկերի, միկրոբների, վարակների դեմ։

Նշի յուղ Նշի յուղը պաշտպանում է մազերը, խոնավեցնում դրանք։ Այն պաշտպանում է մազերի ֆոլիկուլները, ակտիվացնում դրանց աշխատանքը, ինչի շնորհիվ մազերն ավելի ամուր են դառնում։ Նշի յուղով մերսումն օգնում է հանգստացնել գլխամաշկի գրգռումը։ Այն արդյունավետ է սեբորեայի դեպքում։

Ռոզմարինի յուղ Ռոզմարինի յուղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը և խթանում է նոր բջիջների առաջացումը, ակտիվացնում մազերի ֆոլիկուլների աշխատանքը։ Այս յուղն օգնում է պայքարել բակտերիաների և մյուս վտանգավոր միկրոօրգանիզմների դեմ, որոնք կարող են վնասել մազերն ու գլխամաշկը։

Ինչպես օգտագործել այս յուղերը: Լավագույն տարբերակն այս յուղերով մազերը 10 րոպե մերսելն է։ Ավելի լավ արդյունք ստանալու նպատակով կարող եք մի քանի յուղ խառնել։

(Visited 8 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика