Ճիճվաթափության համար ամենահայտնի և ժողովրդական միջոցները

Ճիճվաթափության համար նախատեսված ժողովրդական միջոցները բազմազան են: Կիրառվում են և հոգնաների, թուրմերի ու ըմպելիքների, ինչպես նաև յուղերի տեսքով: Առհասարկ այդ միջոցառումները իրականացվում են համալիր կերպով: Ճիճվաթափության շրջանում, խորհուրդ է տրվում կիրառել բուսական դիետաններ, որպեսզի թեթևացվի մարսողական համակարգի աշխատանքը: Ցանկալի է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք ունեն թմրեցնող ազդեցություն: ժողովրդական ճիճվաթափության միջոցներից յուրաքանչյուր բաղադրատոմսի կիրառման դեպքում խորհուրդ է տրվում նախապես խորհրդակցել բժշկի հետ:

Մանր ճիճուների առկայության դեպքում, խորհուրդ է տրվում պատրաստել թանձր եփուկ, որի համար անհրաժեշտ է հավասարաչափ քանակությամբ իրար խառնել ոսկեհազարուկի(գետնալեղի), անթառամի ու լվածաղիկի հումքը : Խմել բաժակի ¼ չափով ուտելուց 30 րոպե առաջ:

Ճիճուների վերացման համար(ասկարիդ, սրատուտ) օգտագործում են լվածաղկի սերմերն ու ծաղիկները: 2 բաժակ կաթի մեջ եփել 2 միջին չափի բաժանված սխտոր ու խառնել 1 ճաշի գդալ լվածաղկի փոշի: Եփել փակ տարայի մեջ մարմանդ կրակի վրա ևս 10 րոպե եռալուց հետո: Թողնել թմվի ապա քամել: Տաք թուրմով կատարել հոգնա, ու հնարավորինս երկար այն պահել: Կատարել այնքան ժամանակ, մինչև որ մակաբույծներն ու քորը կանհետանան:

Լվածաղիկից պատրաստված դեղամիջոցները հակացուցված են երեխաների համար:

Լամբլիաները, որոնք ախտահարում են լյարդն ու լեղապարկն անհետանում են այն դեպքում, եթե կանոնավոր կերպով օրը 3 անգամ խմել թթված կաղամբի կես բաժակ աղի ջուրը ուտելուց 30 րոպե առաջ:

25 գրամ սխտորի շիլան, 25 գրամ ծովաբողկն ու 0.5 լիտր օղին խառնել իրար, թողնել թրմվի մութ տեղում 10 օր, պարբերաբար խառնելով այն: Որից հետ պարունակությունը քամել իսկ նստվածքը մրզել: Լյարդի լամբլիոզի դեպքում անհրաժեշտ է օրական 2-ից 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ ընդունել 1 ճաշի գդալ մի կում ջրով :

Հավասար չափաբաժիններով իրար խառնել կարմիր բազուկի, գազարի հյութը, նեղուրն ու կոնյակը: Պահել մութ ու սառը տեղում, օգտագործելուց առաջ թափահարել պարունակությունը: Խոլեցիստիտ լամբլիոզի դեպքում օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ ընդունել կես բաժակ պատրաստված թուրմից:

Խոշոր ու երկար ճիճուների դեպքում անհրաժեշտ է մեծ քանակությամբ ուտել մանրացված հունական ընկույզ մեղրի հետ:

4 ճաշի գդալ մանրացված հունական ընկույզը լցնել 1 բաժակ մի փոքր աղի եռացրած ջրի մեջ, թողնել թրմվի 30 րոպե ու քամել: Պատրաստված թուրմը հարկավոր է խմել օրվա ընթացքում:
Փոշիացնել կիտրոնի սերմերն ու օրը 2-ից 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ տաք ջրով ընդունել 2-ից 3 գրամ այդ փոշուց :

Ճիճվային ինվազիայի դեպքում անհրաժեշտ է օրական 3 անգամ ուտելուց 30 կամ 40 րոպե առաջ ընդունել 1 ճաշի գդալ հունական ընկույզի յուղ: Տանձի սերմերը համարվում են ստամոքսն ամրապնդող ակտիվ ճիճվաթափող միջոցներ: Ճիճուների առկայության դեպքում խորհուրդ է տրվում ընդունել մեղրի կամ շաքարի հետ խառնած ու ջրով բացած բողկի հյութ (հակացուցված է սրտի ու լյարդի հիվանդությունների դեպքում):

Ճիճուներից ազատվելու համար շատ օգտակար են նաև դդումի թարմ սերմերը: Առաջին ընդունման դեպքում անհրաժեշտ է 2 բաժակ կեղևից մաքրած դդմի սերմերն օգտագործել 2 բաժակ ջրի հետ, որի ընդունումից 2 ժամ հետո հարկավոր է ընդունել որևէ թուլացնող միջոց:

(Visited 14 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика