Չհասկացա՝ միսը պահածոյացված էր, թե թարմ, ուտելիս տհաճ թվաց․ ինչ է կատարվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում

Կորոնավիրուսի դեմ պայքարող գլխավոր հիվանդանոցներից մեկում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում վերջին երեք օրերի ընթացքում արդեն 54 հոգի ենթադրաբար թունավորվել է սննդից: Ընդ որում, նրանցից 8-ը կորոնավիրուսով վարակակիրներն են, մնացածը՝ բուժանձնակազմի ներկայացուցիչներ:

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վարակակիրներից երկուսը հղի են, մնացյալը տարբեր բաժանմունքներում գտնվող հիվանդներ են, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքի: Նրա խոսքով, երկու օր առաջ հիվանդանոցի սննդից օգտվելուց հետո հիվանդների ու բուժանձնակազմի մոտ սննդային թունավորման ախտանշաններ են նկատվել: Քաղաքացիները կերել են բանջարեղենով փլավ, միս և աղցան:

Իսկ թե ինչ իրավիճակում են այժմ գտնվում ենթադրյալ թունավորվածները, փորձել ենք պարզել հերթապահ բժիշկ Կարեն Տոնոյանից: ArmLur.am-ի հետ զրույցում հենց հերթապահ բժիշկը, որը եւս այդ օրն օգտվել է «Արտ լանչ»-ի սննդից, հայտնեց, որ իրեն տարօրինակ է թվացել հատկապես այդ օրը մատուցված միսը:

Նկատենք, որ կորոնավիրոսով վարակված ամենամեծ թվով ծանր և առանձնապես ծանր վիճակում գտնվող անձինք գտնվում են հենց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այստեղ սննդի սպասարկումը մինչև երեկ իրականացնում էր «Արտ լանչ» ընկերությունը: Սակայն այս դեպքից հետո բժշկական կենտրոնը փոխել է սնունդ մատակարարող ընկերությանը: Եվ չնայածայժմ փորձաքննություն է ընթանում, և արդյունքերը դեռ հայտնի չեն, սակայն «Արտ լանչ» ընկերության համահիմնադիր Բակուր Մելքոնյանը հայտնեց, որ մի քանի պրոֆեսիոնալ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո հասկացել են, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում։ Ընդ որում նա ընդգծում է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե պարզվի, որ օրենքի խախտում է թույլ տվել կամ «մախինացիա» իրականացրել:

Արդյոք սննդի թունավորում է եղել, թե ոչ, դեռևս հստակ չէ: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ուսումնասիրություն են իրականացնում: Եվ չնայած ուսումնասիրության արդյունքները դեռ պարզ չեն, սակայն նկատենք, որ «Արտ լանչ» ընկերությունը կարծես թե մենաշնորհային գործունեություն է սկսել ծավալել սնունդ մատակարարող ընկերությունների շրջանում: Վերջին ժամանակահատվածում այս ընկերության ծառայություններից են սկսել օգտվել ոչ միայն պետական գերատեսչությունները, այլ նաեւ զորամասերը, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանում, նաեւ Արցախում: Եվ քանի որ ընկերության գործունեությունն այսպես ընդլայնվել է, ակնհայտ է, որ առաջին հերթին տուժելու է որակը, քանի որ չի կարող այսքան ծառայություն մատուցել՝ միեւնույն ժամանակ նույն որակը պահպանելով: Եվ այստեղ կարող ենք ականատես լինել նաեւ ընկերության վարկանիշի անկման:

Մանրամասները՝ տեսանյութում

(Visited 15 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика