Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա․ նա մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամաարդու դի կա:

«Ոստիկաններն ու քնիչները նշված վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարը տրակտորիստի հետ փորձել է ուղղել և տրակտորիստը կոշով այն բարձրացնելուց հետո այն ընկել է Ա. Կ.-ի վրա, ինչի հետ էլ վեջինս տեղում մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

(Visited 12 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика