Ինչպիսի ներքնակ ընտրել հղիների համար

Հղի կինը հարմարավետության և շրջապատի հատուկ խնամքի կարիքն է զգում: Այդ ընթացքում տան մյուս անդամները փորձում են ապահովել իդեալական պայմաններ կնոջ առողջության, հանգստի համար: Ու թեև շրջապատը չի կարող լիովին թեթևացնել կնոջ զգացած անհարմարությունները, բայց կարող է փոքրիկ քայլերով բարելավել հղիի վիճակը: Իսկ քանի որ լավ հանգիստն ու լիարժեք քունը չափազանց կարևոր են ապագա մայրիկի համար, այս հոդվածում ձեզ կպատմենք հղիների համար հարմար ներքնակների մասին: Դրանք կօգնեն հղիության շրջանն ավելի հարմարավետ դարձնել կնոջ համար:

Հիշեք, որ հղիության շրջանը շատ պատասխանատո փուլ է կնոջ համար: Այդ իսկ պատճառով ներքնակի պատճառով անհարմարություն զգալու պարագայում խորհրդակցեք ձեր բժշկի հետ և հետո միայն ընտրեք ձեր և ձեր հղիությանը հարմար ներքնակ:

Ինչու է ներքնակի հատկութունն այդքան կարևոր հղի կնոջ համար

Հաճախ նույնիսկ ամենասովորական և ծանոթ ներքնակի վրա քնելը հղիի համար դառնում է բավական դժվար: Հիմնական պատճառը կնոջ մարմնի անատոմիական փոփոխություններն են: Պտղի մեծացմանը զուգընթաց մոր ողնաշարն իր վրա մեծ ծանրաբեռնվածություն է վերցնում: Այդ իսկ պատճառով շատ հղիներ հիմնականում բողոքում են ողնաշարի և գոտկատեղի ցավերից: Իսկ հղիության վերջին շրջանում ավելի բարդ է դառնում և՛ քայլելը, և՛ հարմար դիրքով պառկելը: Հետևաբար, գիշերային հանգիստը հնարավորինս ճիշտ կազմակերպելու համար պետք է ընտրել օրթոպեդիկ ներքնակներ:

Զսպանակային հիմքով ներքնակներ

Հղիների համար իդեալական կլինի անկախ զսպանակներով ներքնակը: Այսպիսի ներքնակներում յուրաքանչյուր զսպանակ լավագույնս պահելու է ողնաշարը ճիշտ դիրքում և հավասարաչափ բաշխելու է մարմնի ծանրությունը: Այս պարագայում ներքնակը հղիության ընթացքում «հարմարվելու է» կնոջ մարմնի անատոմիական փոփոխություններին:

Բացի այդ, անկախ զսպանակներով ներքնակը հետագայում նույնպես կապահովի մոր և փոքրիկի հաճելի քունը, քանի որ հասուն մարդու քաշի պատճառով չի ճկվի և երեխային ավելի բարձրացնի: Իդեալական հարմարավետության համար կարող եք ընտրել երկկողմանի ներքնակ: Մի կողմը կարող է լինել փափուկ և տաք, իսկ մյուս կողմը միջին կոշտության: Հիշեք, հղիներին արգելվում է քնել կոշտ ներքնակի վրա: Եթե որոշել եք երկկողմանի ներքնակ ընտրել, ապա մի կողմը առավելագույնը կարող է լինել միջին կոշտության:

Առանց զսպանակի ներքնակներ

Զսպանակների փոխարեն կարող են օգտագործվել բնական լատեքսը, կոկոսի մազը: Այս նյութերը նույնպես լավն են, հակաալերգիկ են և հարմար են հղիության ընթացքում:

Կարևոր է հիշել, որ հղիության ընթացքում ներքնակները պետք է ապահովեն փափկության և կոշտության բալանսը, հակաալերգիկ և շնչող լինեն:

(Visited 6 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика