Սկզբում ուղղակի ծանոթներ էինք, իսկ հետո այն վերածվեց սիրավեպի

Անին գյուղից տեղափոխվել էր քաղաք և ինքնուրույն կյանք սկսել։ Սկզբում սովորեց համալսարանում, հետո աշ-խատանք գտավ։ Շուտով ծանոթացավ մի երիտասարդի հետ։ Սկզբում ուղղակի ծանոթներ էին, սակայն հետո ծանոթությունը վերածվեց բուռն սիրավեպի։ Նրանք հաճախ էին խոսում ամուսնանալու մասին, և երբ Անին իմացավ, որ հղի է, շատ ուրախացավ։

Բայց նա շուտով ստացավ իր կյանքի ամենացավոտ ու դաժան հարվածը․ Արսենը նրան 100 000 դրամ տվեց և պահանջեց ազատվել երեխայից։ Ասաց, որ կզանգի մի քանի օրից և կիմանա, թե Անին իրեն ինչպես է զգում։

Հաջորդ առավոտյան Արսենն Անիից հաղորդագրություն ստացավ․ վերջինս գրել էր, որ իր հետ ամեն ինչ լավ է, սակայն խնդրում էր այլևս չհիշել իր մասին ու չանհանգստացնել։Արսենը սկզբում մեղադրում էր Անիին, որ դա-դարեցրեց իրենց հիանալի հարաբերությունները, սակայն շուտով մոռացավ նրա մասին և անցավ իր բնականոն կյանքին։

Սիրավեպերը հաջորդում էին մեկը մյուսին, սակայն միշտ ինչ-որ բան էր պակասում։ Նա ամենուր կարծես Անի-ին էր փնտրում։ Մի քանի տարի անց նա ի վերջո որոշեց գտնել նրան, ում մասին հիշողություններն իրեն հան-գիստ չէին տալիս, և գտավ։ Պարզվեց, որ ինքը որդի ունի․ Անին թողել էր երեխային, առողջ տղա ունեցել։ Միայ-նակ մեծացրել էր փոքրիկին։

Հայր ու որդի ծանոթացան, Արսենը սկսեց հաճախ գալ երեխայի մոտ։Մի օր էլ գալով որդու մոտ՝ Արսենը տեսավ նորածին որդու լուսանկարով շրջանակը, վերցրեց, որ ուշադիր նայի, տեսնի, թե ինչպիսինն էր երեխան նոր ծնված ժամանակ։ Հանկարծ տեսավ, որ նկարի հետևում դրված էր հենց այն 100 000 դրամը, որը ինքն էր տվել Անիին, իսկ գումարի հետ էլ մի երկրտող կար․

—Մի՞թե այդքան արժի մարդկային կյանքը։

(Visited 20 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика