Երբ ամուսնուս բռնացրեցի սիրուհու հետ, նա հավաքեց այն ամենը, ինչ տարիների ընթացքում նվիրել էր ինձ և հեռացավ տանից

Ես ամուսնացա Արմենի հետ, երբ մենք 30 տարեկան էինք: Իմ կարծիքով՝ սա ամենաբարենպաստ տարիքն է, երբ կարիերայում հաջողությունների ես հասել, և երևի թե արդեն փորձ ունես: Ամուր ընտանիք ստեղծելու հավանականությունները, իմ կարծիքով, այս տարիքում շատ ավելի մեծ են: Մենք չէինք շտապում երեխաներ ունենալ, և ես առաջնեկիս ունեցել եմ միայն երեք տարի առաջ:

Ընդհանուր առմամբ, մենք միասին ապրել ենք 10 տարի:Եվ ես վստահ էի, որ ապրում եմ երջանիկ ամուսնութ-յան մեջ: Որդուս ծնվելուց հետո նրան նվիրեցի իմ ամբողջ ժամանակը և սերը, և, հավանաբար դա էր պատ-ճառը, որ չնկատեցի, թե ինչպես է ամուսինս արագորեն հեռանում ինձնից:Մենք իրար հազվադեպ էինք տես-նում և շփվում: Կա՛մ վազում էի երեխայի հետևից, կա՛մ քնացնում էի նրաց։

Երեխայի խնամքի արձակուրդն արեց իր գործը:Մենք այդ քննությունը չանցանք: Մի անգամ ես բռնացրի ամուս-նուս ուրիշ կնոջ հետ խոսելիս: Հատկապես վիրավորական էր, երբ նա հակառակը չպնդեց: Եվ նա բացատրեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ շփվում է այդ երիտասարդ կնոջ հետ: Հայտարարեց, որ, ընդհանուր առմամբ, միշտ երազում է ապրել շատ ավելի երիտասարդ կնոջ հետ:

Եթե ճիշտ է, ապա ինչու է առաջարկություն արել հասակակից կնոջը, դա նույնպես պարզ չէ: Մեր ընտանիքը փլուզվեց: Եվ եթե ես սկզբից խուճապահար փորձում էի վերադարձնել ամուսնուս, ապա նրա տեղափոխվելուց հետո հասկացա, որ նույնիսկ եթե նա վերադառնա, ես չեմ կարող ներել նրան:Ինձ օգնելու և որդուս մեծացնելու փոխարեն, նա ընտրեց հեշտ ճանապարհը և իր համար գտավ 25-ամյա մի աղջկա:

Վրդովմունքն ինձ խեղդեց և օգնեց վերականգնվել: Ո՛չ, ես այլևս չեմ լացում, չեմ զանգում, չեմ պահանջում, ո-չինչ չեմ անում: Ուղղակի սկսեցի նոր կյանքով ապրել: Երբ զայրույթը, ջղայնությունը սառեցին, նախկին ամու-սինս վերադարձավ: Նա պատրաստել էր ինձ համար երկրորդ հարվածը: Ի դեպ, դա առաջինից վատը չէր:

Նա պահանջեց հետ վերադարձնել բոլոր այն նվերները, որոնք տվել էր 10 տարվա մեջ: Նա նույնիսկ հետ վերց-րեց իմ բջջային հեռախոսը, զարդերը, մորթյա վերարկուն: Բնակարանի նկատմամբ ես իրավունքներ չունեի, բայց ահա սարքավորումները և կահույքը մենք միասին էինք գնել, այնպես որ սա էլ շտապեց կիսել: Նա այնտեղ վերցնում էր ամեն ինչը, իսկ ես ուղղակի բերանս բաց նստել էի և չէի կարողանում հավատալ, թե ում հետ եմ ապրել այդքան տարի:

Նրա հետ գոնե ինչ-որ տեսակի հարաբերություններ պահպանելը, կարծում եմ, աբսուրդ է: Եթե ցանկանա շփվել որդուս հետ, ես չեմ վիճի, որովհետև երեխային հայր է պետք: Իսկ հիմա թող նա մեծանա և հասկանա ամեն ինչ:

Ինձ էի մեղավոր համարում ընտանիքիս փլուզման համար, բայց հասկացա, որ ի սկզբանե մեր ամուսնությունը դատապարտված էր: Ճիշտ մարդու չէի ես հանդիպել, վստահել: Խղճում եմ որդուս, որ նա մեծանալու է ոչ լիարժեք ընտանիքում: Բայց հանուն նրա ես պատրաստ եմ ամեն ինչի, ինչ-որ կերպ դուրս կգամ այս միճակից, ինչ-որ կերպ ամեն ինչ կհարթվի:

(Visited 24 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика