Աշակերտների շրջանում ուշագնացության դեպքեր կան․ հոգեբանն ահազանգում է

Աշակերտների մոտ անխուսափելիորեն մասսայական ագրեսիվ վարքի դրսևորումներ են առաջանալու,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան, կրթական փորձագետ Արմինե Դավթյանը։

Ուսումնական տարվա մեկնարկից հետո «Փաստինֆո»-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ կորանվիիուսային վարակով պայմանավորված հանրակրթական դպրոցներում ԿԳՄՍ նախարարության կողմից ներմուծված վարքականոնը բացասաբար է անդրադառնում մասնավորապես տարրական դասարաններում սովորող աշակերտների վրա։ Վերջիններս դասարան մուտք գործելուց հետո պարտադրված են ժամեր շարունակ նստած մնալ, անգամ դասամիջոցներին թույլ չի տրվում վեր կենալ ու քայլել։ Երեւանի կենտրոնում գործող դպրոցներից մեկում անգամ գրանցվել է տղա երեխայի ուշագնացության դեպք։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ աշակերտների ուշաթափման վերաբերյալ ահանզանգեր ինքը նույնպես լսել է։ Նրան այդ մասին փոխանցել են դպրոցահասակ զավակներ ունեցող ծնողները.«Այս իրավիճակը կհանգեցնի նրան, որ մեկ շաբաթ անց երեխան կգերհոգնի։ Հոգեբանական խիստ լարվածության արդյունքում նրանց մոտ տարատեսակ նևրոզներ կառաջանան, աշակերտներն այլևս ընդունակ չեն լինի լիարժեք կերպով ինտեգրվել դասապրոցեսին, իսկ կարճ ժամանակ անց պարզապես չեն ցանկանա դպրոց հաճախել։ Այս հետևանքները դրսևորելու ժամանակը շատ հեռու չէ»,- ասաց հոգեբանը։

(Visited 9 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика