Որոնք են ամենակարևոր վիտամիններն աշնանն իմունային համակարգն ամրապնդելու համար

Աշնանը վիտամիններով հարուստ մթերքի գործածությունը շատ կարևոր է առողջության պահպանման ու իմունային համակարգի ամրապնդման համար, ուստի մասնագետները հաճախ են հարդորում հարստացնել ամենօրյա սննդակարգն այս կարևոր տարրերով։ Սակայն բժիշկ-իմունաբան, սննդաբան ու ալերգոլոգ Մարինա Ապլետաևայի խոսքով՝ տարվա այս եղանակին առավել կարևոր են А և С վիտամինները, ուստի օրգանիզմում դրանց մակարդակին հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։

Ինչպես նշում է մասնագետը, վիտամին А-ն վերին շնչուղիների լորձաթաղանթի գլխավար պաշտպաններից մեկն է և օգնում է խուսափել վիրուսներից ու բակտերիաներից։ Այն խոչընդոտում է ախտածին տարրերի ներթափանցմանն օրգանիզմ լորձաթաղանթների միջոցով։ Ընդ որում՝ բժիշկը նախազգուշացնում է, որ մաքուր վիճակում վիտամին А-ն ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ այս դեպքում այն կարող է տոքսիկ լինել։

Աշնանն օրգանիզմն այս կարևոր նյութով ապահովելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել վառ նարնջագույն կամ դեղին մթերք, օրինակ՝ դեղձ, ծիրան, դեղին պտղամսով սալոր, դդում, գազար և այլն։ RT-ի հետ զրույցում իմունաբանը նշել է, որ նման մթերքը հարուստ է բետա-կարոտինով, որն էլ օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի։

Աշնանն օրգանիզմին անհրաժեշտ մյուս կարևոր տարրը վիտամին С է, որը շատ կարևոր դեր է խաղում վարակների դեմ պայքարում։ Այս տարրի շնորհիվ բարելավվում է բջջային իմունիտետն ու բջիջների պաշտպանվածությունը վնասվածքներից։ Այս կերպ նվազում է բորբոքումների հավանականությունը, իսկ բորբոքումը բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոններից մեկն է։

(Visited 24 times, 7 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика