Ինչպես աշխույժ մնալ ողջ օրը

1. Պահպանեք քնի ռեժիմը

Քնի ոչ բավարար քանակը խախտում է օրգանիզմի կենսաբանական ռիթմերը, ինչի արդյունքում անգամ խրոնիկ հոգնածություն կարող եք ձեռք բերել: Որպեսզի օրգանիզմի կենսաբանական ռիթմերը ճիշտ աշխատեն, հանգստյան օրերին արթնացեք նույն ժամին, ինչ աշախատանքային օերին. խորհուրդ են տալիս մասնագետները: Եթե Ձեր աշխատանքը առավոտյան շատ վաղ է սկսվում, եւ ստիպված եք արթնանալ, երբ դեռ դրսում մութ է, միացրեք տան բոլոր լույսերը. այդպես օրգանիզմը ավելի շուտ է արթնանում:

2. Սնունդը

Ածխաջրերի փոխարեն նախապատվությունը տվեք սպիտակուցներին: Դիետոլոգ Դոնալդ Լայմանի վերջին բացահայտումը ցույց տվեց՝ կանայք, որոնք սննդի մեջ ածխաջրերի հաշվին մեծացնում են սպիտակուցների քանակը, առավել էներգետիկ են լինում ողջ օրվա տնթացքում:

3. Սուրճը

Շատ գիտնականներ խորհուրդ չեն տալիս սուրճ խմել անմիջապես արթնանալուց հետո: Դա բացատրվում է նրանով, որ քնած ժամանակ օրգանիզմը արտադրում է ադենոզին նյութը, որը նպաստում է առավոտյան աշխուժությանը, իսկ ահա կոֆեինը կանխում է նրա ազդեցությունը: Սուրճ պետք է խմել կեսօրին, երբ ադենոզինի բնական ազդեցությունը սպառված է: Մեկ կամ կես բաժակ սուրճը լրիվ հերիք է ցերեկվա ժամերին էներիգիայի կորուստը վերականգնելու համար:

4. Սնվելու ժամերը

Եթե Ձեր օրգանիզմը նախաճաշին սպասում է, ասենք, առավոտյան ժամը 7-ին, իսկ ճաշին՝ 12-ին, բայց Դուք սնվում եք քաոսային ռեժիմով, չեք խուսափի արյան ճնշման տատանումներից, քնատությունից: Կանոնակարգեք սնունդը: Երեկոյան նախապատրաստեք նախաճաշի համար անհրաժեշտ մթերքը, որ հասցնեք առավոտյան սնվել: Լանչ վերցրեք Ձեզ հետ, եթե գրասենյակից դուրս գալ չեք կարող, մրգեր ունեցեք պայուսակում ընթրիքից ուշանալու դեպքում ճանապարհին ուտելու համար:

5. Կարճ ընդմիջումներ աշխատանքի ընթացքում

Ավելի լավ է օրվա ընթացքում կազմակերպել կարճ-կարճ ընդմիջումներ, քան սպասել երեկոյան երկարատեւ հանգիստ վայելելուն: Անգամ 3 րոպեով աշխատանքից կտրվելն ու փոքրիկ ընդմիջում անելը իջեցնում է սթրեսի հորմոնների ակտիվությունը, լարվածությունը մկաններում: Առանձնացեք, նստեք Ձեզ հարմար մի տեղ, փակեք աչքերը, դանդաղ շնչեք եւ արտաշնչեք, հիշեք սիրելիների դեմքերը, լավ բաներ Ձեր կյանքից: Չեք հավատա, բայց այդ երեք րոպեները կարող են «փրկության օազիս» դառնալ դժվար օրվա հորձանուտում:

6. Քնկոտություն

Եթե ցերեկը քնկոտություն եք զգում, դուրս եկեք կարճատեւ զբոսանքի: Եթե չկա դրա հնարավորությունը, բացեք պատուհանը, մաքուր օդ շնչեք եւ «զննեք» շրջապատը:

7. Երեկոյան՝ ֆիթնես

Եթե թվում է, թե երեկոյան սպորտով զբաղվելու ուժ չի մնացել, մի խաբվեք, միացրեք առույգացնող երաժշտություն եւ սկսեք վարժություններ անել: Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են, Sports Medicine and Physical Fitness ամսագրում, ցույց են տվել, որ երաժշտության ներքո մարզվելը շատ ավելի է աշխուժացնում, քան լռության մեջ:

8. Քնից առաջ

Գիշերը վնասակար է համակարգչի առաջ նստելը՝ միաձայն պնդում են գիտնականները: Մոնիտորի ուժեղ լույսը ուղեղը ընկալում է առավոտյան լույսի նման, դրանից ակտիվանում է, եւ արդյունքում, քնում ու զարթնում ենք անկանոն ռեժիմով:

Քնից առաջ օգտակար է զբոսնել կամ կարդալ, ընդ որում՝ վերջին դեպքում համոզվեք, որ Ձեր սենյակի լամպի հզորությունը չի գերազանցում 60 վատտը:

(Visited 9 times, 6 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика