Արայիկ Հարությունյանը՝ 6-12 տարեկան երեխաների դիմակ կրելու որոշման մասին

Դիմակների առումով մենք հետևում ենք նախկինում պարետատան, հիմա ԱՆ-ի կողմից սահմանված ցուցումներին:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով 6-12 տարեկան երեխաների դիմակ կրելու որոշման մասին:

«Մենք այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետևենք, ուղեցույցը հնթացս կարող է փոփոխությունների ենթարկվել: Այս պահի դրությամբ մենք դիմակների կրելու առումով բողոքներ չենք ստացել, լարվածություն չենք տեսնում դպրոցներում: Ամեն դեպքում ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է երեխաների առողջական խնդիրներին՝ նախարարությունն աշխատում է ԱՀԿ-ի, ԱՆ-ի հետ:

«Աշակերտները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, մեր հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են: Ես չգիտեմ, թե ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ ԿԳՄՍ-ն ընդունել է այնպիսի կանոնակարգում, ԱՆ-ն տվել է այնպիսի ցուցումներ, որն ազդելու է մեր սերունդների առողջության վրա»:

Նախարարն ասաց, որ հետևելու են ընթացքին, եթե փոփոխությունների անհրաժեշտություն լինի, կանեն.

«Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»:

(Visited 30 times, 5 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика