Կորոնավիրուսի հաստատման 150 նոր դեպք․ վարակվածների թիվը հասավ 46119-ի

Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 150 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46119-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 920 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 283 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1203-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 248 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41941, փաստացի բուժվողներինը՝ 2975 (մեկ օրում նվազել է 100-ով): Մեկ օրում արվել է 2761 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 243704 թեստ:

(Visited 14 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика