Լավաշով և հավի աղացած մսով հրաշք ուտեստ․ շատ համեղ բաղադրատոմս

Անհավատալի է, որ այսքան պարզ բաղադրիչներից հնարավոր է ստանալ աներևակայելի համեղ ուտեստ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • հավի աղացած միս՝ 500գ
  • սոխ՝ 1 հատ
  • լավաշ՝ 2 հատ
  • պինդ պանիր՝ 150գ
  • շամպինյոն՝ 150գ
  • մի կապ կանաչի
  • ձու՝ 1 հատ
  • թթվասեր՝ 2ճ.գ.
  • աղ և պղպեղ
  • համեմունքներ և քունջութի սերմեր

Պատրաստման եղանակ.

  1. Առաջին հերթին նախապատրաստել աղացած միսը: Մսին ավելացնել աղացած սոխը, մանր կտրատած կանաչին, համեմունքներ, աղ, սև պղպեղ և վերջում էլ թթվասեր: Լավ խառնել:
  2. Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, իսկ շամօինյոնը լվանալ և կտրատել, բայց ոչ շատ մանր:
  3. Այժմ մի լավաշին քսել մի քիչ թթվասեր, ամբողջ մակերեսին պանիր բաշխել, ծածկել մյուս լավաշով:
  4. Երկրորդ լավաշի վրա լցնել ամբողջ միջուկը, նույնպես հավասարաչափ բաշխել, լցնել նաև սունկը:
  5. Կարևոր է լավաշի եզրը թողնել դատարկ, ինչպես որ նկարում է ցուցադրած:
  6. Ձիգ ռուլետ փաթաթել: Դնել տապակի մեջ, դեղնուց քսել և քունջութ լցնել:
  7. Ռուլետն ուղարկել 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը և եփել ուղիղ 1 ժամ:

Պատրաստ է, բարի ախորժակ:

Աղբյուր

(Visited 12 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика