Թուրքիայի Հաթայ նահանգում 4 օր շարունակվող հրդեհը 5 հա անտառ է մոխրի վերածել

Թուրքիայի Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանի անտառային տարածքում սեպտեմբերի 11-ին բռնկված հրդեհն ավելի քան 5 հա տարածք մոխրակույտի է վերածել: Պատճառը դեռևս չպարզված հրդեհը մարելու համար մեծ թվող հրշեջներ ու տեխնիկա է մոբիլիզացվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Ըստ հաղորդման՝ մարման աշխատանքներին ներգրավված են հրշեջ մեքենաներ, տանկեր ու հատուկ տեխնիկա, ինչպես նաև հրշեջ ուղղաթիռ:

Տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ Թուրքիայի տարածքում ամռանը հաճախակի են անտառային հրդեհներ գրանցվում ու չնայած տեխնիկական հագեցվածությանը՝ տեղանքի բարդության պատճառով հաճախ հրդեհները բավական ուշ է հաջողվում մարել:

(Visited 7 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика