Դիմակով անհարմար է, ականջներս ցավում են․ առաջին դասարանցիներն այսօր դպրոց գնացին

Պարտադիր դիմակով՝ պահպանելով սոցիալական հեռավորություն: Այսօրվանից հանրակրթական դպրոցներում մեկնարկել են դասերը 1-ին դասարանցիների համար: Ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ուղեցույցի՝ դպրոցականները պետք է ջերմաչափվեն, դպրոցներն ախտահանվեն, դասասենյակները՝ օրական 3 անգամ օդափոխվեն: Բացի այս, աշակերտները դասերի ողջ ընթացքում ոչ միայն չեն հանելու իրենց դիմակները, այլեւ ընդմիջումների ժամանակ դուրս չեն գալու դասասենյակից: Ի դեպ, գրատախտակին մոտ կանչելն արգելվում է:

Երեւանի թիվ 57 հիմնական դպրոցի բակում առաջին դասարանցիների ծնողներն են, հուզված են: Մտահոգվում են, դեմ են երեխայի՝ դիմակով դասին նստելու պարտադիր պահանջին, բայց լուռ համակերպվում են: Իսկ ահա Նատալին դժգոհում է.

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ պատուհանները, դռները բաց են լինելու: Տնօրենի խոսքով՝ երեխաները դեռ չեն հասցրել դժգոհել դիմակ դնելուց:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ ծնողների մտահոգությունը կապված է ոչ միայն դիմակի կրման պարտադիր պահանջի հետ, այլեւ՝ սրտնեղած են՝ դասամիջոցներին չի թույլատրվում դուրս գալ: Բայց այս հարցը լուծելու տարբերակ գտել են: Զրույցի ավարտին դպրոցի տնօրենից հետաքրքրվեցինք՝ ուսուցիչները կորոնավիրուսի թեստ հանձնե՞լ են, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

(Visited 20 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика