Ինչ եք առաջինը տեսնում նկարում․ բացահայտում ենք ձեզ

Ինչ եք առաջինը տեսնում նկարում. բացահայտում ենք ձեզ

Աղջկա դեմք:

Կարողանում եք տեսնել ամենակարևորը՝ առանց դետալների վրա շեղվելու, որքան էլ դրանք հետաքրքիր թվան: Վճռական եք, ուղիղ, տանել չեք կարողանում արդարացումներ, չեք սիրում դատարկ խոստում-ներ:Որոշ դեպքե-րում կարող եք արագ և դաժան գործել: Հավասարակաշռված եք:

Թռչուններ:

Հոգատար եք, պատասխանատու, կարեկցող: Ուշադիր եք մտերիմների և նրանց հանդեպ, ովքեր ձեր օգնութ-յան կարիքն ունեն: Բարեսիրտ եք, պատասխանատու, առատաձեռն, պատրաստ եք անխոնջ աշխատել՝ ի բա-րօրություն մարդկանց:

Ծաղիկներ:

Էսթետ եք, սիրում ու հասկանում եք գեղեցկությունը: Կարողանում եք գեղեցիկ միջավայր, կերպար ստեղծել, փոքրիկ դետալի օգնությամբ ընդգծել առավելություններն ու թաքցնել թերությունները: Չեք խառնվում մարդ-կանց կյանքին. դա ընկալում եք՝ որպես ներդաշնակության խախտում: Գերադասում եք ապրել սեփական աշխարհում, ոչ թե բողոքել, որ աշխարհը կատարյալ չէ:

Զբոսանավ:

Դինամիկ եք, էներգիայով լի, չեք սիրում ձանձրույթ, ենթագիտակցորեն արկածների եք ձգտում: Սիրում եք նոր բաներ իմանալ, ձեզ դուր է գալիս փոխել և լավացնել սեփական կյանքը, ճանապարհորդել: Որևէ գործ սկսելու դեպքում ամբողջությամբ տրվում եք դրան: Չեք սիրում, երբ ձեզ խանգարում են, ձեր հասցեին հնչող քննադա-տությունները նյարդայնացնում են ձեզ:

Գայլ:

Անկախ եք, փակ: Շփվող եք, բայց հազվադեպ եք կիսվում ձեր ծրագրերով, հաջողություններով: Պատրաստ եք քննարկել տարբեր թեմաներ, ժամանակ անցկացնել գեղեցիկ մարդկանց հետ: Ունեք սեփական կանոնները, բայց դժվար է հույս դնել ձեզ վրա, քանի որ հաճախ եք փոխում ուղղություններն ու խախտում կանոնները:

Ձի:

Ազնիվ եք, գրավիչ: Չեք փոխում ծրագրերն ու համոզմունքները: Հավատում եք մարդկանց: Աշխատասեր եք, ուրախ, նեղացկոտ: Հարգում եք ինքներդ ձեզ: Չեք սիրում սպասել ու համբերել: Բավական ուշ եք ներում, իսկ ձեր ընկերությունը կորցնելը հեշտ է, բարի վերաբերմունքը վերականգնելը՝ գրեթե անհնար:

(Visited 35 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика