Երևանում բախվել են Ford-ն և Toyota fortuner-ը․ վերջինս մխրճվել է թերթի կրպակի մեջ

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 15:45-ի սահմաններում Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota Fortuner եւ Ford մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետեւանքով էլ Toyota-ն առաջ է ընթացել եւ մխրճվել ճանապարհին տեղադրված թերթի կրպակի մեջ՝ վնասելով նաեւ վճարային տերմինալը:

Թերթի կրպակի աշխատակցուհին ասում էր. «Հրաշքով եմ պրծել, ներսում նստած էի, մեկ էլ, ասես, երկրաշարժ լիներ, կրպակս տեղից փախներ: Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ սպիտակ ավտոն մտել ա կրպակի մեջ: Լավ ա, էդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում՝ հետեւանքները ողբերգական կլինեին»:

(Visited 6 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика