Պանրային բլիթ՝ թավայի մեջ

Պանրային բլիթը թավայի մեջ շատ հեշտ պատրաստվող, համեղ ուտեստ է` նվազագույն բաղադրիչներից կազմված: Այն օդային է, բուրավետ և անհավանական նուրբ:

Դուք կարող եք օգտագործել յուրաքանչյուր պինդ պանիր, ի դեպ, շատ համեղ է ստացվում սուլուգունի տեսակի պանիրով: Կարևորը`խմորի մեջ ավելորդ քանակի ալյուր չլցնել, իսկ թավայի մեջ` շատ ձեթ:

Պատրաստելու համար անհրաժեշտ են․

— Պինդ պանիր՝ 200 գր
— Ձու՝ 2 հատ
— Թթվասեր՝ 150 գր
— Ցորենի ալյուր՝ 3 ճաշի գդալ
— Կանաչի
— Ձիթապտղի յուղ՝ 1 ճաշի գդալ
— Աղ՝ ըստ ճաշակի
— Սև աղացած բիբար՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

1. Խառնեք ձվերը թթվասերի հետ, լցրեք աղ, բիբար՝ հաշվի առնելով ընտրված պանիրի աղիության աստիճանը:

2. Ավելացրեք ալյուրը, քերած պանիրը, մանրացված կանաչին, խառնեք:

3. Տաքացրեք ձիթապտղի յուղը թավայի մեջ, լցրեք խմորը և տապակեք ցածր կրակի վրա, կափարիչի տակ՝ 5-7 րոպե:

4. Այնուհետև շրջեք բլիթը և տապակեք 5 րոպե` առանց կափարիչի:

Որքան շատ պանիր, այդքան ավելի համեղ կլինի:

(Visited 16 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика