Խելացի մարդը միշտ մտածված է նեղացնում

Ռուս հայտնի բանաստեղծուհի Աննա Ախմատովան ասում էր. «Խելացի ու դաստիարակված մարդը միշտ մտածված է նեղացնում», և նա բացարձակ ճիշտ էր:

Եվ իսկապես՝

Խելացի ու դաստիարակված մարդը միշտ մտածված է նեղացնում: Նույնիսկ, եթե դրանից հետո հոգոց է հանում, ձեռքերն է տարուբերում, ներողություն է խնդրում՝ տհաճ, բայց իբր պատահական խոսքի համար: Պետք չէ հավատալ: Խելացին հատուկ է դա անում:

Ասում է այն, ինչ պետք չէ ասել, անում է այն, ինչը ձեզ ցավեցնում է: Քննադատում է, նեղացնում է կամ պարզապես մոռանում է ձեր մասին: Կարող է թունոտ, խոցող ակնարկ անել կամ փոխանցել այն տհաճ պատմությունները, որ ձեր մասին պատմում են:

Խելացի ու դաստիարակված մարդը գերազանց գիտի, թե ինչ անել չի կարելի: Եվ եթե դա անում է, ապա մտածված է անում:

Ներողությունները, անշուշտ, պետք է ընդունել, եթե դրանք լինեն, իհարկե: Եվ ձեզ նեղացրած մարդուն հանդիպելիս պետք է բարևել: Չէ՞ որ մենք դաստիարակված ենք: Բայց ջերմ հարաբերություններին, ցավոք, վերջ է տրվում, և դա նորմալ է: Այդպես պետք է լինի, որովհետև մենք խելացի ենք ու ամեն ինչ գերազանց հասկանում ենք:

Խելացի ու դաստիարակված մարդը միշտ մտածված է նեղացնում, և մյուս խելացի մարդը պետք է դա հասկանա, վերանայի իր շփումներն ու հետ քաշվի…

Իսկ հիմարները միշտ են նեղացնում, բայց նրանցից նեղանալը մեղք է, եթե, իհարկե, դրանք խելացի մարդիկ չեն՝ միտումնավոր հիմար ձևացող: Այդպես էլ է լինում…

(Visited 13 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика