Հայտնի է Բեյրութում զոհերի և վիրավորների թիվն այս պահի դրությամբ․ զոհերի թվում 3 հայ կա

Սաքո Արեանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Բեյրութի պայթյունը զnհերի թիվը անընդհատ աճում է։ Այս պահի դրությամբ հայտնի է 50 զnհի ու 2500 վիրավորի մասին։

Ըստ Արեանի, զnհերի թվում ևս երեք հայ կա։ Նա գրում է․

Ցավալիօրէն Պէյրութի պայթումին հետեւանքով զnհուածներուն թիւերը կը բարձրանան։ Վերջին տուեալները կը խօսին 50 զոհերու եւ 2500 վիրաւորներու մասին։ Զոհուածներուն մէջ Նազար Նաճարեանէն բացի կան առնուազն երեք հայ մեռեալներ եւ տասնեակ վիրաւորներ Համբերութիւն բոլորին։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ:

Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս վնասներ են եղել:

Պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները։

(Visited 9 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика