Ինչու է պետք անմիջապես դեն նետել բոլոր պլաստիկ շշերը

Մեզանից շատերն, առանց երկար մտածելու, շարունակում են նույն պլաստմասե շիշը օգտագործել ջուրը պահելու համար: Թվում է, որ այն անվտանգ է, և որևէ վնաս օրգանիզմի համար չի ներկայացնում:

Իրականում նման բան չկա, քանի որ այն կարող է օրգանիզմի համար խիստ վնասակար հետևանքներ ունենալ: Պլաստմասե շշերը բիսֆենոլ են պարունակում, ինչը ազդում է մարդու ինքնազգացողության վրա: Այս վնասակար քիմիկատը լուծվում է ջրում ու համապատասխան միջավայր է ստեղծում վնասակար բակտերիաների զարգացման համար:

Այս ամենը լուրջ հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմի առողջության համար: Մասնագետները պնդում են, որ բակտերիաներն ազդում են օրգան համակարգերից յուրաքանչյուրի վրա:

Շշում կուտակվող բակտերիաները կարող են ազդել օրգանիզմի էվոլյուցիայի վրա ու հորմոնալ խնդիրների պատճառ հանդիսանալ, այդ թվում` ձվարանների պոլիկիստոզի, էնդոմետրիոզի և կրծքագեղձի քաղցկեղի:

Հետազոտությունները, որի ժամանակ ուսումնասիրվել է մեկ շաբաթ անընդմեջ ջրով լցված պլաստմասե շիշը, ցույց է տվել, որ ավելի շատ բակտերաներ է պարունակում,քան զուգարանակոնքի մակերեսը,իսկ այդ բակտերաների 60%ը լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ:

Այս ամենի պատճառով խորհուրդ է տրվում հրաժարվել պլաստմասե շշերի օգտագործումից, իսկ ջուրը պահել համապատասխան տարաների մեջ:

Աղբյուր

(Visited 10 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика