Հեշտ և արագ պատրաստվող տորթ, որը կզարդարի Ձեր տոնական սեղանը

Արագ պատրաստվող տորթը կարող է լինել շատ համեղ և ախորժելի…առաջարկում ենք հիանալի բաղադրատոմս…սա կդառնա ձեր սիրելի տորթը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 1 բաժակ
  • շաքարավազ՝ 2 բաժակ
  • ալյուր՝ 3 բաժակ
  • վանիլին
  • ձու՝ 3 հատ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • կակաո՝ 3ճ.գ.

կրեմի համար.

  • սերուցք, ցանկալի է բարձր յուղայնությամբ՝ 250մլ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • թթվասեր՝ 250մլ
  • յոգուրտ՝ 250մլ

Պատրաստման եղանակ.

Հարիչով հարել ձուն և շաքարավազը: Մաղել և խառնել ալյուրն ու փխրեցուցիչը:

Դրանից հետո միացնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, բացի կակաոյից: Պիտի ստացվի միջին խտության խմոր:

Միացնել ջեռոցը և տաքացնել մինչ 200 աստիճանի:

Խմորը բաժանել երկու մասի: Մի կեսի մեջ լցնել կակաոն:

Երկու կորժ թխել, պատրաստ են լինում մոտ 30 րոպեում: Կարող եք ստուգել չոփիկով:

Յուրաքանչյուր կորժը բաժանել 2 կամ 3 շերտի: Կողքերից կտրել՝ հավասար շերտեր ստանալով, իսկ ավելցուկները փշրել:

Պատրաստել կրեմը.

Հարել թթվասերն ու շաքարավազը՝ մինչ փքուն զանգված կստացվի: Թթվասերին ավելացնել յոգուրտը, կրկին հարել:

Սառած սերուցքը առանձին հարել, միացնել երկու զանգվածները:

Կորժերին կրեմ քսելով՝ տորթ հավաքել: Մուգ և սպիտակ շերտերը դնել հերթականությամբ: Զարդարել ըստ ցանկության՝ փշուրով, կոկոսի քերուկով, քերած շոկոլադով, ջնարակով:Բարի ախորժակ:

Բարի ախորժակ:

(Visited 38 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика