Թուրքական F-16 կործանիչները մոտեցել են Երևանին՝ օդային հարվածների հոռավորության վրա

Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ ժամեր առաջ Թուրքիայի օդուժի F-16 ռազմական ինքնաթիռները մոտեցել են ՀՀ սահմանին՝ Երևանից 56 կմ հեռավորության վրա։ Միաժամանակ նույն աղբյուրները տեղեկացրել են ադրբեջանական ուղղաթիռների թռիչքների մասին ՀՀ սահմանի մոտ։ Վերջինները ևս շրջադարձ են կատարել և վերադարձել։

«Թե հատկապես ինչի հետ են կապված նման սադրանքները, դեռևս հայտնի չէ, սակայն հաշվի առնելով Անկարայի բարձրագոչ հայտարարությունները, մասնագետները կարծում են, որ դրանով Հայաստանին ստիպում են գրոհել, ինչն էլ իր հերթին Թուրքիային թույլ կտա կոնֆլիկտի մեջ մտնել այդ երկրի հետ, սակայն հաշվի առնելով Ռուսաստանի աջակցությունը, իրավիճակի սրումից դեռևս հաջողվում է խուսափել»,- գրում է avia.pro-ն։

«Որևէ տեղեկություն չի հայտնվում, սակայն, հայկական ՀՕՊ գործողությունների մասին, որոնք ի դեպ ներգրավված են ռուսական ՀՕՊ համակարգում։ Սպասենք ՀՀ ՊՆ պաշտոնական մեկնաբանություններին։

Մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետը ներկայացրեց 2020թ․ ՀՀ անվտանգության ռազմավարության իր տեսլականը, համաձայն որի՝ մեր երկրի պաշտպանությունը հենվում է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ դաշինքի վրա։

Հուլիսյան պատերազմը Տավուշում և այսօրվա դեպքն ապացուցում են սույն տեսլականի սնանկությունը»,- այս մասին գրառում է կատարել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

(Visited 49 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика