Կորոնավիրուսից ապաքինվածների մոտ առաջանում են լսողության խնդիրներ

Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինված մարդկանց մոտ հաճախ առաջանում են լսողության հետ կապված խնդիրներ, պարզել են Մանչեսթերի համալսարանի գիտնականները: Lenta.ru-ի հաղորդմամբ` նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Otolaryngology գիտական պարբերականում:

Մասնագետները հետեւել են կորոնավիրուսով 121 պացիենտի վիճակին, որոնցից 16-ը հայտարարել է լսողության վատթարացման մասին: Հատկանշական է, որ նրանց մոտ լսողության խնդիրները միանգամից չեն առաջացել, այլ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 2 ամիս անց:

Հետազոտողների խոսքով՝ մյուս վիրուսները, ինչպես կարմրուկի, համաճարակային պարոտիտի (հարականջային գեղձի բորբոքում) եւ մենինգիտի, նույնպես կարող են առաջացնել լսողության վատթարացում: Սա կարող է կապված լինել լսողական նեւրոպաթիայի հետ, որի դեպքում խանգարվում է ուղեղում լսողական նյարդին ազդանշանների փոխանցումը:

Սակայն, բացառված չէ, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների լսողական համակարգի վրա կարող էին ազդել նաեւ սթրեսը եւ ինֆեկցիայի դեմ դեղամիջոցները:

(Visited 20 times, 2 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика