Ինչ անել, որպեսզի պարանոցը չմատնի տարիքը

Կնոջ տարիքը մատնում է ոչ միայն դեմքը, այլ նաև մարմնի այլ մասերը, օրինակ պարանոցը: Ինչ անել, որպեսզի պարանոցը երիտասարդ մնա:

Ժամանակի ընթացքում պարանոցի վրա կարող են կնճիռներ հայտնվել, կարող է առաջանա երկրորդ կզակ, մաշկը այտերի վրա կարող է կախվել: Այս ամենը խոսում են տարիքային փոփոխությունների մասին և դժվար թե ուրախացնեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Դեմքի կնճիռների դեմ պայքարելու համար մենք շատ ջանքեր, ժամանակ և միջոցներ ենք ծախսում, սակայն մոռանում ենք, որ պարանոցի վրա այդ խնդիրները ավելի դժվար են լուծվում: Այդ պատճառով կոսմետիկ խնամքը մարմնի այդ մասի համար անհրաժեշտ է դեռ երիտասարդ տարիքից:

Պետք է հիշել, որ պարանոցի անոթների միջով արյունը հասնում է գլխուղեղին: Անոթներում կատարվող յուրաքանչյուր փոփոխություններ պետք է որքան հնարավոր է շուտ ախտորոշել:

Խնամեք պարանոցը դեմքի նման`ամեն օր: Առավոտյան ընթացակարգերի ժամանակ անպայման պարանոցի համար կոնտրաստային ցնցուղ արեք` հերթականությամբ սառը և տաք: Աստիճանաբար պետք է շատացնել այս ընթացակարգերի քանակը 1-10-ը: Եթե այսպիսի ջրային ընթացակարգերը պարբերական բնույթ կրեն, դուք կզգաք, թե ինչպես է փոխվում պարանոցի մաշկը:

Պարանոցին ամպայման մաշկի տեսակին համապատասխան կրեմ քսեք: Ամռանը ավելի լավ է այն նաև արևապաշտպան լինի: Երեկոյան մաշկը արժե մաքրել տոնիկով, իսկ գիշերը սնուցող կրեմ քսել: Այդպես ձեր մաշկը կստանա լրացուցիչ սնուցման աղբյուր:

Եթե պարանոցի վրա արդեն հայտնվել են կնճիռներ, մի ընկճվեք, քանի որ կան մեթոդներ, որոնք թույլ են տալիս վերադարձնել երիտասարդությունը: Տաքացրած ձեթը քսեք պարանոցին, փաթաթեք տաք կտորով և թողեք այդպես 30 րոպե: Այդ ընթացքում ձեթը կներծծվի մաշկի մեջ: Ընթացակարգը պետք է անել կանոնավոր մեկ ամսվա ընթացքում:

Բնականաբար, պետք է նաև հետևել սննդին, քանի որ դրանից նույնպես շատ բան է կախված: Սննդակարգի մեջ պետք է մտնեն բուսական յուղերը, որոնք օգտակար են օրգանիզմի համար և մաշկի հարթեցման համար:

(Visited 20 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика