Արտակարգ իրավիճակ Արթիկում․ բանջարեղեն խորովելն ունեցել է տխուր վերջաբան

Երեկ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Անկախության 29 շենքի բակում տեղադրված շարժական ավտոտնակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ Արմեն Ապոյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Պարզվել է, որ Արթիկ քաղաքի բնակիչ Նելլի Ավետիսյանին պատկանող նշված ավտոտնակի մոտ բանջարեղեն են փորձել խորովել, որի ժամանակ էլ կրակը տարածվել է դեպի ավտոտնակը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտյոմ Մատիլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրված ավտոտնակի մոտ գտնվում էին այլ ավտոտնակներ, և հրդեհը չմարելու դեպքում կրակը կարող էր տարածվել մյուս ավտոտնակների ուղղությամբ։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Ավելին․․․

(Visited 21 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика