Անմահական համով ընթրիք․ հավ՝ պատրաստված կիտրոնով և ծնեբեկով

Աշխատանքային շաբաթվա մեջտեղում այնքան էլ հեշտ չէ ճաշ պատրաստելը, բայց միշտ էլ ուտելու ցանկություն և անհրաժեշտություն կա:

Մենք առաջարկում ենք մի պարզ և համեղ բաղադրատոմս:

Կիտրոնով և ծնեբեկով հավ

  • Հավի կրծքամիս՝ 400 գ
  • Կիտրոն՝ 2 հատ
  • Ալյուր՝ ¼ բաժակ
  • Ծնեբեկ՝ 300-400 գ
  • Կիտրոնի պղպեղ կամ այլ համեմունք՝ 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը մսի մուրճով ծեծել և բարակ կտորների բաժանել:
  2. Հավի կտորները թաթախել ալյուրի և համեմունքի մեջ:
  3. Հավի կտորները տապակել և դնել ափսեի մեջ:
  4. Թավայի մեջ դնել կտրտված ծնեբեկը, տապակել, մինչև մի փոքր խրթխրթան դառնա:
  5. Այնուհետև նույն թավայի մեջ շրջանակներով կտրատած կիտրոնը տապակել երկու կողմից, հանել և դնել ափսեի մեջ:
  6. Թավայի մեջ դասավորել սկզբում ծնեբեկը, հետո հավը, վերևից կիտրոնը և երեք րոպե թողնել կրակին:

Ուտեստը պատրաստ է:

(Visited 6 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика