Երևանում 58-ամյա եղբայրը դանակով գլխատել է 68-ամյա քրոջը և գլուխը թաքցրել ցելոֆանե տոպրակում

Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնումէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել:

Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր և ինչ է տեղափոխում,վերջինս պատասխանել է,թե՝ հեչ,բան ա,տանում եմ, գցեմ: Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ:

Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:Ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, վարչության օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ,58-ամյա Վահրամ Մ.-ն է, ով Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում դանակով գլխատել է քրոջը՝ 68-ամյա Մելանյա Մ.-ին:

Այս պահին դեպքի վայրում աշխատումէ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչականշրջանների քննչականբաժնի խումբը՝բաժնի պետի ժամանակավորպաշտոնակատար Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Հ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տեղում աշխատում են նաև դատական բժիշկը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քիչ առաջ դեպքի վայր բերվեց սպանության կասկածանքով ձերբակալվածը ու այստեղ քննչական խմբի ղեկավարի մասնակցությամբ տեղի է ունենում դեպքի վայրի զննություն:

(Visited 166 times, 24 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика