Բացատրվել է շաքարախտի վտանգը կորոնավիրուսով վարակման դեպքում

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչու է արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակը, օրինակ, շաքարախտով հիվանդների դեպքում, հանգեցնում գրիպի և ավելի հավանական՝ COVID-19-ի ավելի ծանր ախտանիշների: Կորոնավիրուսով վարակված մարդկանց համար շաքարախտի վտանգները բացատրող ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Science Advances ամսագրում:

Հայտնի է, որ երբ գրիպի վիրուսը (կամ SARS-CoV-2) մտնում է մարդու օրգանիզմ, սկսում են ցիտոկիններ սինթեզվել որպես իմունային պաշտպանության մի մաս: Դրանք տեղեկատվական մոլեկուլներ են, որոնք ազդանշաններ են փոխանցում իմունային համակարգի տարբեր բջիջների միջև՝ ուղղորդելով պայքարելու պաթոգենի դեմ: Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ օրգանիզմը արտադրում է շատ ցիտոկիններ, ինչը հանգեցնում է ցիտոկինային փոթորիկի, շղթայական ռեակցիայի, ինչն էլ բերում է ինչպես պաթոգեն տուժած հյուսվածքների, այնպես էլ հարևան առողջ հյուսվածքների ոչնչացման: Արդյունքում, բորբոքային պրոցեսները տարածվում են ամբողջ մարմնով մեկ, որոնք հանգեցնում են օրգանների անբավարարության և մահվան:

Դեռ անհայտ է, թե ինչու է որոշ մարդկանց մոտ ցիտոկինի փոթորիկ առաջանում, մյուսների մոտ՝ ոչ: Գիտնականները եզրակացրել են, որ արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակը կարող է դրան նպաստել: Փորձի ընթացքում գրիպի վիրուսով վարակված մկներին ներարկվել են գլյուկոզամին, ինչը մեծացրել է ցիտոկինների գերբարտադրման հավանականությունը:

Ուհան քաղաքում 119 գրիպով հիվանդների արյան ստուգումը ցույց տվեց, որ գլյուկոզի բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ տառապում են ցիտոկինի փոթորիկից: Սա բացատրում է շաքարախտով տառապող COVID-19 –ով վարակված հիվանդների առողջական վիճակի բարդացումը։

(Visited 29 times, 29 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика