Արտակարգ դեպք Հրազդանում․ ուժեղ քամին ամբողջությամբ պոկել ու շպրտել է Մաստեր շինանյութի խանութի տանիքը և փակել Ծաղկաձոր տանող ճանապարհը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:25-ի սահմաններում, ուժեղ քամու հետևանքով Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով դեպի Ծաղկաձոր քաղաք տանող ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մելքոնյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

(Visited 15 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика