Ամուսնուս հետ ապրում էի արդեն 4 տարի, երբ իմացա, որ նա ինձ դավաճանում է․ նրանից յուրօրինակ կերպով վրեժ լուծեցի

Ամուսինս դավաճանեց ինձ, չնայած նրան, որ արդեն 4 տարի միասին էինք ապրում։ Ես վատ կին չէի, միշտ հոգ էի տանում ամուսնուս մասին, ինքս էլ միշտ խնամված էի, բայց երևի նրա բնավորությունն է այդպիսին, անընդ-հատ փոփոխություններ է ուզում։

Լրիվ պատահական իմացա, որ դավաճանում է ինձ իր տնօրենի՝ 18 տարեկան դստեր հետ։ Ամուսինս մոռացել էր անջատել իր համակարգիչը, և երբ լսեցի հաղորդագրության ձայնը, անկախ իմ կամքից մոտեցա և կարդա-ցի․

-Սիրում եմ քեզ սիրելիս․․․

Սկսեցի կարդալ․․․ սիրտս խառնեց․․․ Այդ աղջիկն իր անկեղծ լուսանկարներն էր ուղարկել, ընդամենը 18 տարե-կան․․․Իսկ ամուսինս 25 տարեկան է։Որոշեցի, որ պիտի վրեժ լուծեմ ինձ այսքան մեծ ցավ պատճառելու համար։

Երբ ամուսինս դուրս եկավ լոգարանից, ես ձևացրեցի, իբր ոչինչ չի եղել։ Ամբողջ գիշեր մտածում էի, թե ինչպես պետք է պատժեմ այդ երկուսին։Իմացա տնօրենի էլկետրոնային փաստի հասցեն և համբերատար սկսեցի սպա-սել ամսվա վերջին օրվան, երբ ամուսնուս պիտի ավելի բարձր պաշտոն տային։ Այդ օրն ուղարկեցի տնօրենին իր անպարկեշտ դստեր լուսանկարները։

Ամուսնուս ոչ միայն հանեցին գործից, այլ շան պես դուրս շպրտեցին։Իսկ այդ ընթացքում ես հավաքեցի իրերս և գնացի տնից։ Այո, գուցե և պետք էր ուղղակի հեռանալ, բայց գիտեք, շատ ցավալի է, երբ հավատում ես մար-դուն, նրա համար անում ես ամեն ինչ, իսկ նա լուռ կեղտ է լցնում քո հոգում։ Այդ ժամանակ բացի վրեժից ուրիշ ոչինչ չես ուզում։

Իսկ բոլոր նրանց, ովքեր գոռում են այն մասին, որ վրեժը վատ և ստոր արարք է, ես ուզում եմ ասել․ իսկական ստորություն է լուռ դավաճանելը, մինչ քո սիրելին սպասում է տանը, իսկ վրեժ լուծելը՝ ոչ։ Դա արդար է։

(Visited 63 times, 3 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика