Պարզվել է ոռոգման խողովակի միջից դուրս բերված, գլխատված դիակի ինքնությունը․ Չարենցավանցի կինը հաստատել է, որ իր ամուսինն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Նաիրիի և Չարենցավանի բաժինների և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները՝ մարզային ոստիկանության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտաքյի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված երկաթա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը։

Հուլիսի 21-ին ոստիկանության Չարենցավանի բաժին էր դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ Վարդիթեր Գ-ն և հայտնել, որ ամուսինը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 80-ամյա Վազգեն Գ-ն, 1 օր առաջ տանից դուրս է եկել՝ անտառ գնալու նպատակով և չէր վերադարձել:

Նույն օրը քաղաքացու կողմից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, ով հայտնել է, որ Սևան-Երևան հիդրոկասկադի՝ Չարենցավանի զինկոմիսարիատի մոտակայքում ջրատարի հարևանությամբ, հայտնաբերել է տղամարդու հանգուստ, ձեռնափայտ և անձնական որոշ իրեր։

Նշված վայր են ժամանում ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հրավիրում են Վարդիթեր Գ-ին։ Վերջինս էլ հայտնում է, որ հագուստներն ու իրերը պատկանում են իր ամուսնուն։

Նույն օրը, որպես անհայտ կորած, սկսվում են որոնողական աշխատանքներ՝ Վազգեն Գ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

(Visited 44 times, 44 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика