Խոշոր հրդեհ Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ1 աստիճան․ դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Արդեն 1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը քաղաքացիների հետ պայքարում են Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի տարածքում գտնվող էլեկտրոնիկայի խանութի պահեստային հատվածներում առաջացած կրակի դեմ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:45-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված հասցեում հրդեհ է բռնկվել:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան և ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Մի քանի քաղաքացիների էլ տեղում օգնություն են ցուցաբերել բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբի աշխատակիցները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պահեստային մասում այրվել է էլեկտրական տեխնիկա, իսկ այս պահին էլ հրշեջ-փրկարարներն իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրս բերման աշխատանքներ:

Օպերատիվորեն ժամանել են նաև տարածքային ոստիկանության բաժնի ծառայողներն ու «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, նրանք օգնություն ցուցաբերեն այնտեղ գտնվողներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 13 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика