Իտալացի գիտնականները հայտնել են սեպտեմբերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին․ դեղամիջոցի մեկ չափաբաժինը 2-3 եվրո կարժենա

Իտալացի գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի արտադրությունը կսկսվի այս տարվա սեպտեմբերին, իսկ դեղամիջոցն ազատ վաճառքում կհայտնվի 2021 թվականի հունվարին․ այժմ ChAdOx1 անվամբ պատվաստանյութի վրա աշխատում են բրիտանացի և իտալացի մասնագետները, գրում է kp.ru կայքը։

«ChAdOx1 պատվաստանյութն արդեն հաջողությամբ փորձարկվել է հազար հիվանդի վրա։ Այժմ մենք աշխատանքների երրորդ փուլում ենք գտնվում և փորձարկումներ ենք իրականացնում 10 000 մարդու վրա։ Եթե ամեն բան լավ ընթանա, կարելի է ենթադրել, որ սեպտեմբերի վերջին մեծ ծավալներով արտադրություն կսկսվի»,- հայտնել է իտալական Irbm կենսատեխնոլոգիական ընկերության ղեկավար Պիերո դի Լորենցոն։

Սպասվում է, որ դա Եվրոպայում կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերից առաջիններից մեկն է լինելու։

Լորենցոն ենթադրել է, որ սկզբում պատվաստանյութերը ռիսկային գոտում գտնվողները կստանան, սակայն հաջորդ տարվա հունվարին այն արդեն ազատ վաճառքի կհանվի։ Խոսքը միանգամից մի քանի միլիոն չափաբաժնի մասին է, որի արտադրությունը AstraZeneca ընկերությունը մտադիր է կազմակերպել ամբողջ աշխարհում։

Ենթադրվում է, որ դեղամիջոցի նման չափաբաժինը մոտավոր 2-3 եվրո կարժենա։

Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ պատվաստանյութն առաջինը կստանան Իտալիան, Հոլանդիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Միևնույն ժամանակ իտալական ընկերությունում վստահ են, որ պատվաստումը շատ արագ տեմպերով կընթանա, և արդեն 12 ամիս անց աշխարհը լիովին ազատված կլինի կորոնավիրուսային վարակից։

(Visited 10 times, 10 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика